ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Թրամփը մոռացավ պատժամիջոցների մասին, Պուտինն էլ նահանջի քայլ չկատարեց

Թրամփը մոռացավ պատժամիջոցների մասին,  Պուտինն էլ նահանջի քայլ չկատարեց
16.08.2025 | 15:38

Գերագույն կոնֆրոնտացիոն իրավիճակներում հակամարտության կողմերը առաջնորդվում են մաքուր ռացիոնալ մոտեցումներով, որի նպատակը բոլոր կողմերի համար ձգտումն է դեպի առավելագույն ընդհանրացված շահը և նվազագույն ընդհանրացված կորուստը։

Այն դեպքերում, երբ նման կոնֆրոնտացիոն իրավիճակներում հակամարտող կողմերի միջև, բացի ռացիոնալ մոտեցումներից, առկա են լինում նաև իռացիոնալի տարրերը և փոխադարձ հանդուրժողականությունը, ապա դա բացատրել այլ կերպ, քան հակամարտ կողմերի ընդհանուր հակառակորդ կամ, ծայրահեղ դեպքում էլ, ընդհանուր թշնամի ունենալը, հնարավոր չէ։

Հենց այդ իռացիոնալի ներկայությամբ էր զարմանալի Թրամփի ու Պուտինի հանդիպումը Ալյասկայում, որի ընթացքում նրանք բացահայտորեն ուրախ էին հանդիպման համար, և, դրանից բացի, Թրամփը մոռացավ իր պատժամիջոցների մասին, իսկ Պուտինն էլ որևէ նահանջի քայլ չկատարեց, հետն էլ Թրամփին հրավիրեց Մոսկվա։

Ուժային բնույթի հակամարտություններով, ռիսկերով ու պոտենցիալ կորուստներով լի աշխարհում, երևի թե, ներկայում որևէ ուրիշ մարդկային զույգ չգտնվի, որն ունենա ավելի մեծ փոխադարձ սպասելիքներ ու պոտենցիալ շահեր, քան Թրամփն ու Պուտինը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ